Ամերիկայում գործող Vesterans Today ինտերնետային ցանցը հայտնել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բեքր ալ Բաղդադիի իրական անունը Շիմոն Էլիոթ (Shimon Elliot) է, եւ նա ծնվել է հրեական ընտանիքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' նշվում է, որ Էլիոթը MOSSAD-ի (Իսրայելի հակահետախուզություն) կողմից հատուկ կերպով դաստիարակվել է լրտեսության եւ ահաբեկչության նպատակով:

 

Vesterans Today-ը նշել է, որ այս տեղեկատվությունը ձեռք է բերվել Էդվարդ Սնոուդենի կողմից բացահայտված ԱՄՆ-ի NSA կազմակերպության խիստ գաղտնի փաստաթղթերից, որոնցում խոսվում է ԻԼԻՊ-ի, նրա առաջնորդի հետ ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Իսրայելի լրտեսական կազմակերպությունների շատ սերտ հարաբերությունների մասին:

 

Ռուսաստանում ապաստանած ամերիկացի Էդվարդ Սնոուդենը հայտարարել էր, որ ալ Բաղդադին ծագումով արաբ չէ, հրեա է, եւ նրա իսկական անունը Շիմոն Էլիոթ է:

 

Իրաքի եւ Սիրիայի որոշ հյուսիսային շրջաններում «Իսլամական պետություն» (խալիֆայություն) հռչակած ԻԼԻՊ-ի առաջնորդ ալ Բաղդադին Twitter-ի իր էջում արած գրառման մեջ սպառնացել է օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Էրդողանը աշխարհական մարդ է, չի շարժվում շարիաթի օրենքներով եւ աջակցում է փեշմերգաներին (քրդական զինյալ ցեղախմբեր)…Մոտ ժամանակներում նա իր առջեւ կտեսնի իսլամի որդիներին: Էրդողանն անմիջապես պետք է հնազանդվի ինձ»,-նշել է իսլամիստ ահաբեկիչների առաջնորդը: