Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների' Սոչիում տեղի ունեցած հանդիպումը կարել է գնահատել որպես դրական: Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդես է եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը' մեկնաբանելով օգոստոսի 10-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքները:

 

«Սոչիում հանդիպման բանակցությունների արդյունքները, ընդհանուր առմամբ, կարելի է գնահատել որպես դրական: 7 ամիս անց երկրների ղեկավարների մակարդակով ուղիղ շփումների վերականգնումը, ինչպես նաեւ այլ ձեւաչափերով անցկացվող հանդիպումները դրական ազդեցություն կունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա», -նշել է Հասանովը: