ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ից ոստիկանության Արթիկի բաժնում օգոստոսի 12-ին' ժամը 15.30-ին, հաղորդագրություն է ստացվել, որ օգոստոսի 11-ին' ժամը 18.30-ին, կալանավոր, 1985թ. ծնված Գագիկ Ա.-ն «Արթիկ» ՔԿՀ-ի մի աշխատակցի խնդրել է իր խցից թեյի տուփ փոխանցել մեկ այլ խուց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, տուփի զննությամբ' թեյի փաթեթներից բացի, հ այտնաբերվել է 3 մլ տարողության ներարկիչ և ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված թմրանյութի նմանվող զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: