ԱՄՆ պետական դեպարտամենտ հայտրարություն է տարածել Ադրբեջանում գերի ընկած և մահացած Կարեն Պետրոսյանի դեպքի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ խորապես մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ, որը, համաձայն բազմաթիվ մեղադրանքների չի եղել բնական պատճառների արդյունում և գրանցվել է այն ժամանակ, երբ Պետրոսյանը գտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

 

«Միացյալ Նահանգներն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում պարոն Պետրոսյանի ընտանիքին: Մենք կոչ ենա անում Ադրբեջանի կառավարությանն իրականացնել այս միկջադեպի ամբողջական և թափանցիկ հետաքննություն և հրապարակել դրանց արդյունքները:

 

Մենք հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին իրենց այն պատրավորությունների մասին, որոնք ստանձնել են միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում, հատկապես գերի ընկածների հանդեպ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու պարտավորությունների: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն տալ Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությանը հանդիպել հակամարտությանն առնչվող պատճառներով գորի ընկած և բանտարկյալ դարձած բոլոր անձանց հետ»,- նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ: