Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել Կարեն Պետրոսյանի
մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այսօր պատասխանելով ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը:
«Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերության կողմից Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով:
Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին:
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել նրա մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը: