իրակի մարզում այս տարի նվազել են արտակարգ դեպքերը, սակայն ավելացել են դրանցում զոհերի թիվը: ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը, ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները, «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ անցած տարվա 6 ամիսերի համեմատ մարզում նվազել է արտակարգ դեպքերի թիվը. 2013 թվականի 296-ի փոխարեն, այս տարի արձանագրվել է 234 դեպք: Սակայն դեպքերի մոտ 21 տոկոս նվազմանը զուգահեռ, զոհերի թիվն ավելացել է 7-ով, իսկ վիրավորների թիվը նվազել 6-ով: Զոհերի թվի ավելացումը կապված է տեխնածին դեպքերի թվի ավելացման հետ՝ 2013 թվականին մարզի տարածքում արձանագրվել է 134 դեպք, 2014 թ-ին՝ 144-ը: Հրդեհների դեպքերը ևս ավելացել են 22-ով: «Այս ընթաքում շատ են եղել ճանապարհատրանսպորտային պատահերենի դեպքերը և զոհերի թվի աճը հենց այս պատահարների արդյունքում է՝ 2013 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով արձանագրվել է 6 զոհ, այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արդեն 18 զոհ»,- նշեÖ Մարատ Սարիբեկյանը:
Տարերային բնույթի դեպքերի թիվը 2014 թվականին նվազել է, բայց այդ թիվը երկրորդ կիսամյակում կավելանա քանի որ մարզում կարկտահարության դեպքեր գրանցվել են հուլիս-օգոստոս ամիսներին: Սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի թիվը գրեթէ անփոփոխ է: Ջրահեղձման դեպքեր 2014 թվականի առաջին կիսամյակում չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի հետևանքով մարզին հասցված նյութական վնասը կազմում է մոտ 290 մլն դրամ գումար, իսկ 2013 թվականին այն կազմել է 500 մլն դրամ:
Արմենուհի Մխոյան