Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատի' ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը' հույս հայտնելով, որ այդ որոշումը վարակիչ կլինի նաև ԱՄՆ մյուս նահանգների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ, որում ասվում է.
«ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի' Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օգոստոսի 27-ի որոշումը կարևորագույն հանգրվան է թե' Հայաստանի Հանրապետության և թե' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս որոշումը ևս մեկ խթան է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործում:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի որոշումը և իր երախտագիտությունն է հայտնում այդ բանաձևի հեղինակներին և կողմ քվեարկած սենատորներին:
Մենք լիահույս ենք, որ Կալիֆորնիայի կոնգրեսի այս որոշումը վարակիչ կլինի նաև ԱՄՆ մյուս նահանգների համար և ի վերջո' ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը ևս կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու կսատարեն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Եվս մեկ անգամ հայտնելով մեր երախտագիտությունը' վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդումն ու առաջընթացն ապացույց է միջազգային հանրությանը, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը օգոստոսի 27-ին 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Բանաձևը սենատին ներկայացրել է սենատոր Քևին դե-Լեոնը' նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված էհայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալ ազատ-անկախ հայրենիք' չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկխումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշեց սենատորը: Բանաձևի օգտին ելույթ ունեցան նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:
Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշորքաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' որպես անկախ և ինքնիշխան պետություն: Արցախի անկախությունը ճանաչելեն նաև ԱՄՆ չորս նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը: