ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևի ընդունման վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է.

 

«Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:

 

Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում: