ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Կալիֆորնիայի Ասամբլեայի ընդունած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին որոշումը:
Արձագանքելով news.am լրատվական կայքի` նշված որոշման մասին հարցին` Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:
Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար»: