ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:
Երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ուժերը կչափի Վաշիե-Լագրավի հետ:
Հիշեցնենք, որ երկու տուրի արդյունքում Արոնյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր և կես միավորով է զիջում առաջատար Կարուանային: