«Պարզվում է՝ ցածր աշխատավարձերի խնդիրն առկա է անգամ Սերժ Սարգսյանի կուսակցությունում՝ ՀՀԿ գրասենյակում:

 

Գրասենյակի աշխատակիցները դժգոհում են, թե չնչին աշխատավարձ են ստանում, վիճակն անմխիթար է հատկապես մարզային գրասենյակներում, որտեղ նվազագույն աշխատավարձից էլ ցածր գումարներ է ՀՀԿ-ն տալիս իր աշխատողներին:

 

Որպես համեմատություն նշենք, որ կենտրոնական գրասենյակի առանցքային աշխատակիցների, օրինակ՝ ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի և կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի աշխատավարձերը տատանվում են 120-150 հազար դրամի միջակայքում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։