Սիրիական բանակը Սիրիայի տարբեր շրջաններում շարունակում է ռազմական գործողություններ ծավալել ահաբեկչական խմբավորումների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Դարաայի գյուղերում բանակն առաջընթաց է գրանցել' զինյալների առջև փակելով Հորդանանի սահմանից Կունեյտրա մարզ ներթափանցելու ճանապարհները:

 

Բանակը նաև աշխատանքներ է տանում' կանխելու սիրիա-հորդանանյան սահմանով զենքերի տարածումը:

 

Զինյալների դեմ պայքարը շարունակվում է Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում: Տասնյակ զինյալներ սպանվել են Արբիդ, ալ Բաբ, Անզարաթ, Խալիդիա գյուղերում, ինչպես նաև զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Բուսթան ալ Կասր, Սալահ ադ Դին թաղամասերում:

 

Զինյալները օգոստոսի 31-ին ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնական թաղամասերը և մերձակա շրջանները: Ռումբերից մեկն ընկել է Զաբլատանի թաղամասում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 3-ը վիրավորվել են: Բացի այդ ռումբ է ընկել աշ Շուղուր թաղամասում, որից վիրավորվել է 8 մարդ: Ալ Համիդիե շուկայի մոտ ընկած ռումբը միայն նյութական վնասներ է պատճառել:

 

Դամասկոսի Ջարամանա թաղամասում 10-ը հրասանդներ են ընկել' վիրավորելով 4 մարդու:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3 տարուց ավելի շարունակվող հակամարտության զոհ է դարձել ավելի քան 150 հազար մարդ: