Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է ռուս-ուկրաինական սահմանի փակման գործողություններն ավարտված լինելու մասին: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:

 

«Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեր զինված ուժերի ստորաբաժանումները Լուգանսկի շրջանում մոտեցել են Իզվարինո բնակավայրին՝ դրանով իսկ վերջ դնելով սահմանի փակման գործընթացին»,- մեջբերում է նա:

 

Նշենք, որ այս շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտնել էր, որ ուկրաինացի ուժայիններն առաջիկա օրերին իրենց հսկողության տակ կառնեն Ռուսաստանի հետ արևելյան սահմանը։