Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի հետ իր սահմանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն ուկրաինական «Channel 5» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները որոշել էին երկրի արևելյան հատվածում մասամբ փակել սահմանը, որտեղ պայքարը շարունակվում է ուկրաինացի ուժայինների և աշխարհազորայինների միջև: Ներկայումս արդեն արգելափակված է ութ անցակետ:
Ըստ ուկրաինական իշխանությունների` Ռուսաստանից Ուկրաինա են թափանցում հատուկ նշանակության զինյալներ և Ռուսաստանի Դաշնության հետ սահմանը փակելու որոշումը բացատրել է նրանով, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով։
Ռուսաստանում այս մասին տեղեկությունները չեն հաստատվում: