Ինչպես հայտնում է ukranews.ru-ն, Ուկրաինայի «Աջ հատված» ծայրահեղական շարժման անդամները պահանջում են փակել Ռուսաստանի հետ սահմանը: Այս մասին ասվում է խմբավորման հայտարարության մեջ:

 

«Մենք պահանջում ենք փակել Ուկրաինայի սահմանները, և քանի որ Ռուսաստանը պնդում է, որ «կանաչ մարդիկ» իր զինծառայողները չեն, մենք պահանջում ենք վերացնել այդ ահաբեկիչներին»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Բացի դրանից, «Աջ հատվածը» մեղադրել է Կիևի իշխանություններին ոչ պրոֆեսիոնալ գործողությունների և դիվերսիայի մեջ:

 

«Մենք ճանաչում ենք ներկայիս իշխանություններին: Չնայած դրան՝ մենք իշխանությունների գործողությունները գնահատում ենք որպես ոչ պրոֆեսիոնալ։ «Աջ սեկտորը» պատրաստ է գլխավորել Ուկրաինայի բոլոր թշնամի տարրերի դեմ պայքարը»,- ասված է հայտարարության մեջ: