Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր ղեկավար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ կազմված 62-րդ կառավարությունը ստացել է Ազգային մեծ ժողովի վստահության քվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքակա ն «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի Մեջլիսի նիստի ժամանակ քվեարկության արդյունքում ներկաներից 306-ը կողմ, իսկ 133-ը դեմ են քվեարկել նոր կառավարությանը: Քվեարկությանը չեն մասնակցել Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: