Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման միջնորդության համար: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
«Հատուկ կարևորություն է տրվել Ուկրաինայի հարավ-արևելքում ներքին հակամարության կայուն հրադադարի ռեժիմի ապահովության երկկողմանի հաստատմանը: Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսակետներ են փոխանակվել տնտեսական համագործակցության վերաբերյալ ակտուալ թեմաների մասին: Համաձայնեցվել է Ուկրաինայի՝ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրին անդամակցելու ընթացքում ծագած հարցերը լուծելու աշխատանքը:
Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման հետագա քայլերը: