ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կահիրե է ժամանել Եգիպտոսի իշխանությունների հետ բանակցություններ վարելու և իսլամական ահաբեկչական խմբի դեմ միջազգային ընդդիմության հարցով: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

 

Պետքարտուղարը կհանդիպի եգիպտական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի քննարկման համար:

 

Ավելի վաղ Քերին ժամանել է Իրաքի մայրաքաղաք «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ բանակցություններ վարելու հարցով: