Հունաստանի զբոսաշրջության բիզնեսի ներկայացուցիչները հուսով են, որ ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները շուտով չեղյալ կհամարվեն, և ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև նորմալ կապերը կվերականգնվեն: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Հունաստանի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Անդրեաս Անդրեադիսի հաղորդագրությունը:
«Մենք հույս ունենք, որ պատժամիջոցները կգործեն շատ կարճ ժամանակ: Հունական զբոսաշրջության ձեռնարկությունները դեմ են պատժամիջոցներին: Հույս ունենք, որ շուտով կվերականգնվեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև նորմալ հարաբերությունները, և խնդիրները կհաղթահարվեն: Մենք՝ հույներս, հատուկ բարեկամական հարաբերությունների մեջ ենք ռուս ժողովրդի հետ, իսկ նման խնդիրները մեծ ազդեցություն են թողնում մեզ վրա»,- ասել է ասոցիացիայի նախագահը:
Նրա կարծիքով՝ վերջին մի քանի օրերին Ուկրաինայի իրավիճակը բարելավվում է և փորձ է ձեռնարկվում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Պատժամիջոցներն ազդել են Ռուսաստանից Հունաստան ներգնա զբոսաշրջության հոսքի վրա: Հունաստանում ռուս զբոսաշրջիկների քանակն զգալիորեն նվազել է:
Սեթեում ակնկալվում է, որ մինչև 2021թ.-ը յուրաքանչյուր տարի Հունաստան կայցելի 2,5 միլիոն ռուս զբոսաշրջիկ: