Ճապոնիայի նախարարների կաբինետն օգոստոսի 5-ին հավանություն է տվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների «փաթեթին», որ հայտարարվել է հուլիսի վերջին, հաղորդել է Կիոդո գործակալությունը: Այսպիսով, ինչպես նախօրյակին նշել է գործակալությունը, պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն արդեն օգոստոսի 5-ից:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի իրադրության պատճառով ՌԴ-ի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին՝ Ճապոնիայի կառավարության որոշումը հայտարարվել Է հուլիսի 28-ին: Պատժամիջոցները ենթադրում են այն անձանց եւ կազմակերպությունների ակտիվների սառեցում, որոնք «անմիջականորեն մասնակից են Ռուսաստանին Ղրիմի միացմանը եւ Ուկրանիայի արեւելքում իրադրության ապակայունացմանը»: Ճապոնիան Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գծով նոր ծրագրերի վեաբերյալ իր գործողությունները կհամաձայնեցնի այն միջոցների հետ, որոնք ընդունել Է Եվրամիությունը: Բացի դրանից, կմտցվեն ղրիմյան ապրանքների ներմուծման սահմանափակումներ, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: