ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային կազմակերպությունը սկսել Է պարենային օգնություն մատակարարել Ուկրաինայի արեւելքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
«Պարենավորման համաշխարհային ծրագիրն սկսել Է պարենային օգնություն բաշխել Ուկրաինայի արեւելքում՝ Դոնեցկի եւ Լուգանսկի հատուկ կենտրոններում»,-ասված Է կազմակերպության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում Է փաստաթղթում, ՄԱԿ-ը վեց ամսվա ընթացքում ծրագրում Է օգնել 120 հազար մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: