Սեպտեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններն արդար և թափանցիկ են անցկացվել: Նման կարծիք է հայտնել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նա նշել է, որ գրեթե ոչ մի լուրջ բողոք չի ներկայացվել, դիտորդները ներկա են գտնվել բոլոր ընտրատեղամասերում:

 

Քաղաքապետը նշել է, որ ընտրությունների արդյունքում Մոսկվայի քաղաքային դուման թարմացվել է երկու երրորդով: ՏԻՄ-ի կազմի մեջ է մտել 4 կուսակցության 35 ներկայացուցիչ, ինչպես նաև 10 ինքնաառաջադրված թեկնածու: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Բացի այդ, ըստ Սոբյանինի, նոր կազմում ներառվել են երկու անգամ ավելի շատ կուսակցություններ: Նախկինում դրանք երկուսն էին («Միասնական Ռուսաստան» և Կոմունիստական կուսակցություն), ներկայումս արդեն չորսն են:

 

«Կազմն, իմ կարծիքով, մարտական և մրցունակ է»,- նշել է Սոբյանինը: