Սյունիքի մարզի Տավրուս գյուղի գյուղապետը կողմ է համայնքների խոշորացմանը միայն այն բանի համար, որ կպրծնի այդ «դարդ ու ցավից»:
«Մենք շատ գոհ ենք, որովհետև այդ դարդ ու ցավից կպրծնենք, անշնորհակալ գործ է գյուղապետի գործը, բայց դե եթե խոշորացնեն, ավելի է մասնատվելու գյուղը. մինչև հիմա չեն էլ ուշադրություն դարձնում, այդ ժամանակ ընդհանրապես չեն էլ դարձնի: Գյուղերը դատարկվում են, մահանում են»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Տավրուս գյուղի գյուղապետ Սլավիկ Կարապետյանը:
Նույն կարծիքին էր նաև Վանեքի գյուղապետ Սամվել Առաքելյանը. գործընկերոջ խոսքին որևէ բան չավելացնելով՝ նա նշեց միայն, որ ինքը ևս համակարծիք է նրա հետ: