Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ երկիրն ամբողջական ռազմական խմբավորում կտեղակայի Ղրիմում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»: Այս հայտարարությունը Շոյգուն արել է սեպտեմբերի 16-ի խորհրդի նիստում:

 

«Ռազմական օկրուգի առաջնային խնդիրն է դարձել լիարժեք և ինքնաբավ ռազմական խմբավորման տեղակայումը Ղրիմում»,- ասել է նախարարը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի անվտանգությունը կքննարկվի Ռուսաստանի Պաշտպանության նախարարության խորհրդի նիստում: