«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հինգ կետից բաղկացած պլան Է առաջարկել, որը, նրա խոսքով, թույլ կտա լուծել Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտությունը, մասնավորապես, նա հայտարարել է Ուկրաինայում գերագույն գլխավոր հրամանատարի ռազմակայան ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է կազմակերպության կայքում:

 

Տիմոշենկոյի կարծիքով՝ «երկրի նախագահը պետք Է իր ձեռքը վերցնի երկրի կառավարման ամբողջ համակարգը, պաշտպանությանը ենթարկի կենսագործունեության բոլոր համակարգերը, ներառյալ պաշտպանական արդյունաբերության լիակատար վերակառուցումը, միանձնյա իրականացնի կառավարումը»:

 

Բացի այդ «Բատկիվշչինա»-ի առաջնորդը հայտարարել է ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում ՈՒկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: Իսկ այժմ, Տիմոշենկոյի խոսքով, «գերուժեղ ռուսական լոբբին» Կիեւին խանգարում Է շարժվել Եվրոպայի ուղղությամբ:

 

Իր ծրագիր շրջանակներում Տիմոշենկոն առաջարկում Է Ռուսաստանի հետ բանակցություններում անցնել «ուժի դիրքերից» ձեւաչափի եւ մշակել աշխարհի հանգուցային երկրներում տեղեկատվական քաղաքականության հատուկ համակարգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: