Հայաստանի եզդիները հարգանքի արժանի և կարևոր քայլ են համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլը, ով ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնեց Իրաքում եզդիների կոտորածի հարցը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ Հայաստանի եզդիների համար այս քայլը շատ կարևոր էր' միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ դժվար թե դա ինչ-որ բան փոխի միջազգային հանրության մոտ: «Սակայն սա շատ կարևոր և հարգանքի արժանի քայլ էր մեզ համար, որովհետև այն քայլերը, որոնք մեզ մի քանի ամիս առաջ խոստացել էին իշխանությունները, կատարվեցին: Մենք գնահատում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները հետևողական են այս հարցում»,- ասաց Մուրազին:

 

Բորիս Մուրազին ընդգծեց, որ Հայաստանը Նախագահի մակարդակով ՄԱԿ-ի ամբիոնից Իրաքի եզդիների հարցը բարձրացնելուց ավելի որևէ բան չէր կարող անել իրենց համար՝ ընդգծելով, որ գնահատում և ողջունում են այդ քայլը: