Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հորդանանի թագավոր Աբդալա II-ի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում: Այս մասին հաղորդել է gazeta.ru-ն:
Բանակցությունները տեղի են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստի շրջանակներում:
«Նրանք մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ներկայիս իրավիճակի վերաբերյալ, Իրաքում և Սիրիայում «իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչական սպառնալիքի տարածման պայքարին ուղղված մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև «Ռուսաստանի և Հորդանանի հետագա հարաբերությունների ամրապնդմանն ուղղված որոշ հանգուցային ասպեկտներ»: