Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին: Հանդիպան մեկնարկից 10 րոպե անց Դավիդ Լուիզը բացեց խաղի հաշիվը, կատալոնացիներին երկու րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար՝ աչքի ընկավ Լիոնել Մեսսին:
Դաշտի տերերին հաջողվեց ընդմիջման գնալ գոլային առավելութամբ՝ 26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Վերատին, իսկ Բլեզ Մատյուիդին 56-րդ րոպեին հեղինակեց իր թիմի երրորդ գոլը: 2 րոպե անց Նեյմարը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել «կապտանռնագույններին» չհաջողվեց: