Թուրքիան երկու խմբավորումների պաշտոնապես ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

 

Կազմակերպություններից մեկը «Էնսար էլ-Շերիան» է, որը գործունեություն է ծավալում Թունիսում: Մյուս կազմակերպությունը կոչվում է «Աբդուլլահ Ազզամի ջոկատ», այն իր գործունեությունն իրականացնում է Լիբանանում, Սիրիայում և Արաբական թերակղզում:

 

Այսպիսով Թուրքիայում պաշտոնապես ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների թիվը հասավ 15-ի: