Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը և Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել մոտ ժամանակներս «Երկնագույն հոսք» գազատարը յուրաքանչյուր տարի 19 միլիարդ խորանարդ մետրով ավելացնելու հարցով: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում «Երկնագույն հոսք» գազամուղը առավելագույնս բեռնել ռուսական բնական գազով թուրք սպառողների ներկայիս աճող կարիքները բավարարելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս տարի ակնկալվում է պատմական ռեկորդ սահմանել Թուրքիա ռուսական բնական գազի մատակարարմամբ՝ 30 միլիարդ խորանարդ մետր: 2013թ.-ին Ռուսաստանը Թուրքիա է մատակարարել 26,6 միլիարդ խորանարդ մետր գազ:
«Թուրքիան մեր ամենաարագ աճող շուկան է մատակարարման առումով: Այսօրվա որոշումը թույլա կտա Թուրքիայի տնտեսությունը նոր մակարդակի հասցնել»,- մեջբերվել են Միլլերի խոսքերը: