Ուկրաինայում լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսումը կարող է աղետի հանգեցնել ոչ միայն այդ երկրում, այլեւ տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս նախազգուշացմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Լայնամասշտաբ մարտական գործողություններին վերադառնալը կարող է աղետի բերել Ուկրաինայում, տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
Պան Գի Մունը կոչ է արել բոլոր կողմերին «խստիվ կատարել սեպտեմբերի 19-ին Մինսկի պայմանավորվածությունների շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները՝ հրադադարի կայուն ռեժիմն ապահովելու նպատակով»:
ՄԱԿ-ի վարչական ղեկավարը նաեւ ընդգծել է «այդ նպատակին հասնելու համար քաղաքական ու դիվանագիտական ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: