Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին նախօրեին 10-րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Քերրին իր անհանգստությունն է հայտնել Ուկրաինայի արևելքում իրադրության սրման կապակցությամբ: ԱՄՆ-ի պետքարտուղարն իր խոսքում ընդգծել է, որ այդ ամենը կասկածի տակ է դնում մեկ ամիս առաջ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը:
Սերգեյ Լավրովը, իր հերթին, հայտարարել է, որ հակամարտող կողմերին անհրաժեշտ է հետևել մինսկյան պայմանավորվածություններին: