ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է բրիտանացի Ալան Հեննինգի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից իրագործված մահապատիժը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

«ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում են Բրիտանիայի քաղաքացի Ալան Հեննինգի դաժան սպանությունը»,- ասել է Օբաման:

 

Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ը բրիտանացի ընկերների և դաշնակիցների հետ միասին կանեն ամեն ինչ, որպեսզի Ալանի, ինչպես նաև Ջեյմս Ֆոլիի, Սթիվեն Սոթլոֆֆի և Դեվիդ Հեյնսի սպանության գործով մեղադրյալները պատասխանատվության եթարկվեն:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը դատապարտել է Հեննինգի մահապատիժը: