Բրիտանացի ահաբեկիչ Խալիդ Մասուդի կինն ու մայրը դատապարտել են նրա գործողությունները, որոնք Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին մարդկանց մահվան հագեցրեցին նրա վարած ավտոմոբիլով անցորդներին վրաերթի ենթարկելու հետեւանքով:
«Ես վշտացած ու ցնցված եմ այն բանից, ինչ արեց Հալիդը: Լիովին դատապարտում եմ նրա գործողությունները եւ ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, որոնք մահացել են, եւ շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,- մեջբերում է The Sun թերթը Ռոհա Հիդարի՝ Մասուդի կնոջ խոսքը:
Թերթը հրապարակել է նաեւ ահաբեկչի մոր՝ Ջանեթ Այայոյի հայտարարությունը. «Ես խորապես ցնցված եմ, վշտացած եւ անզգայության մեջ եմ որդուս գործողությունների պատճառով, որոնք Վեսթմինսթերում հանգեցրին անմեղ մարդկանց մահվան եւ վիրավորումների»
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է չորս մարդ, տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: