Պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը պատրաստակամ են քննարկել Թուրքիայի և Սիրիայի սահմանին բուֆերային գոտի ստեղծելու գաղափարը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերիի խոսնակը:

 

Ավելի վաղ, այս գաղափարին իր աջակցությունն էր հայտնել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը' թուրք գործընկերոջ' Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ: