Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր խաղորդը Չինաստանն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է տարածաշրջանային հրամանատարությունների պետերի հետ Պենտագոնում կայացած հանդիպմանը:

 

Նրա խոսքով՝ ԱԽՏ-ի երկրները «ողջունում են» ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում: Դա ապահովում է «նավագնացության ազատությունը եւ միջազգային օրենքների կատարումը, ինչը շատ կարեւոր է»,- ասել է նախագահը: «Մենք պետք է դա անենք՝ ցուցադրելով մեր շահագրգռությունը Չինաստանի հետ համագործակցության եւ արդյունավետ հաղորդակցման նկատմամբ, որը օբյեկտիվորեն տարածաշրջանի գլխավոր խաղորդն է»,- հավելել է Օբաման:

 

Նա նաեւ նշել է այնպիսի հանգուցային դաշնակիցների հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը, ինչպիսիք են Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ ամերիկացի զինվորականների շնորհիվ այդ կապերն այժմ շար բարձր մակարդակի վրա են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: