Չորս կասկածելի զինյալ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել է հոկտեմբերի 11-ին Պակիստանի և Աֆղանստանի սահմանին ամերիկյան անօդաչու օդանավի հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդել է «Dawn» թերթի էլեկտրոնային տարբերակը:

 

Իսլամբադը դատապարտում է իր տարածքում ամերիկյան անօդաչու օդանավերի մարտական օգտագործումը, քանի որ հաճախ հարձակումների զոհ են դառնում խաղաղ քաղաքացիները: