Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին (Հունաստան):

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը Գասպար Կարապետյանին, ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար, հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մխիթար Գոշի մեդալ, որով նա պարգևատրվել էր Անկախության տոնի առթիվ:

 

Նախագահը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել Գասպար Կարապետյանին: