ՄԱԿ-ի բարձրաստիճան աշխատակիցը, որը Լիբերիայում վարակվել էր մահացու Էբոլա տենդով, վախճանվել է Գերմանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտնել են երկրի առողջապահության աշխատակիցները:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հոկտեմբերի 9-ին հիվանդը Լիբերիայից տեղափոխվել Էր Լայպցիգ, որտեղ նրան հոսպիտալացրել են տեղի կլինիկայում եւ կարանտինի ենթարկել: Անցած ժամանակաշրջանում բժիշկները հիվանդի վիճակը գնահատում Էին՝ ծանր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին Է ընկնում երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:
Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Էբոլա տենդի դեմ պայքարի հարցերը: Մասնավորապես, արծարծվել Է «միջազգային հակազդումը Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակին եւ միջազգային հանրակցության կողմից ավելի լուրջ պարտավորությունների ստանձնման եւ շտապ օգնություն հասցնելու անհրաժեշտությունը»:
Օբաման ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է տրամադրեն անձնակազմ, սարքավորումներ ու նյութեր, որոնք անհրաժեշտ են «համաճարակը կանգնեցնելու, այն երկրների ու քաղաքացիների վրա այդ ճգնաժամի ավերիչ ազդեցությանը վերջ դնելու համար, որոնց նա հարվածել է»: Օբաման եւ Պան Գի Մունը համաձայնել են, որ անհրաժեշտ է «կրկնապատկել ջանքերը տուժածներին օգնելու համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: