Էբոլա վիրուսով վարակված բրիտանացի բուժքրոջը դեկտեմբերի 30-ի առավոտյան շոտլանդական Գլազգոյից ռազմափոխադրական ինքնաթիռով տեղափոխել են Լոնդոն: «Օրերս Սիեռա Լեոնեից ժամանած կինը տեղավորվել Է Լոնդոնի հյուսիսային շրջանի այն հոսպիտալի հատուկ բաժանմունքում, որտեղ ավելի վաղ բուժվել Է Ուիլյամ Փուլին՝ Էբոլա վիրուսով վարակված ա ռաջին բրիտանացին»,- հայտնել Է BBC-ն:
Բուժքույրը Սիեռա Լեոնեից ինքնաթիռով Շոտլանդիա էր ժամանել դեկտեմբերի 28-ի երեկոյան Կասաբլանկայում (Մարոկո) եւ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում միջանկյալ վայրէջքներից հետո: Հիվանդին մեկուսացրել Էին վարակված հիվանդների համար նախատեսված հատուկ բլոկում:
Ներկայում ուսումնասիրվում են հիվանդի բոլոր հնարավոր շփումները: Շոտլանդիայի կառավարությունում նշել են, որ հիվանդությունն ախտորոշվել է վաղ փուլում, ուստի մարդկանց հնարավոր վարակման վտանգը շատ փոքր է, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: