Գաֆեսճյան հիմնադրամը Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծմանը նվիրված խորհրդատվություն է անցկացրել: Որոշումն ընդունվել է նախատեսված ծրագրի շուրջ՝ երկարատև դատավարությունից հետո: Այս մասին գրել է «The Armenian Reporter»-ը:


Գաֆեսճյան հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆեսճյան Բարադարանը նշել է, որ տեխնիկատնտեսական հիմնավորումն այս մասշտաբով նախագծի համար առաջին անհրաժեշտ քայլն է:

 

«Հիմնավորումը միջազգային դրամահավաքի քարոզարշավի համար որպես հիմք կծառայի՝ թանգարանի և հուշահամալիրի մասին երազանքն իրականություն դարձնելու նպատակով: Մեր նպատակն է վերանորոգել և ձևափոխել Վաշինգտոնի կենտրոնի շենքը, որտեղ ներկայացվելու է հայերի պատմությունը ներկա և ապագա սերունդներին»,- ասել է նա:

 

Բարադարանը Հայաստան է ժամանել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպելու և Դիլիջանի միջազգային դպրոցի պաշտոնական բացմանը մասնակցելու համար: Նրան նաև հյուրընկալել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: