Ուկրաինական իշխանությունները ծանրագույն իրավախախտումն են կատարել՝ քաղաքացիական ինքնաթիռներին թույլ տալով թռչել երկրի արևելքում ծավալված ռազմական գործողությունների գոտիով, ինչն էլ հանգեցրեց մալայզիական Boeing-ի աղետին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
«Ուկրաինան լիովին պատասխանատու է օդային տարածքում տեղի ունեցած բոլոր թռիչքային պատահարների համար: Իսկ եթե ինչ-որ պահի Ուկրաինան չէր կարող վերահսկել իր տարածքի մի մասը, ապա Ուկրաինայի իշխանությունները պետք է խիզախություն ունենային և ասեին. «Գիտեք, ընկերներ, մենք չենք վերահսկում այդ շրջանները՝ այնտեղ ռազմական գործողություններ են, և խնդրում ենք փոխել թռիչքային քարտեզները: Նրանք դա չարեցին և միջազգային ավիացիոն իրավունքի տեսանկյունից դա ծանրագույն իրավախախտում է», - հայտարարել է Մեդվեդևը:
Ռուսական կառավարության ղեկավարը հերքել է ավիաաղետի կապակցությամբ Ռուսաստանի հասցեին բոլոր մեղադրանքները և նշել, որ դրա պատճառները պետք է փորձագետները բացահայտեն: