Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 1943թ-ի ռեկորդ է կրկնել:

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկի» դեմ խաղում պորտուգալացին Պրեմիերայի ընթացիկ մրցաշրջանում հեղինակեց իր 13-րդ գոլը: 1943թ-ից ի վեր ոչ մի ֆուտբոլստ մեկնարկային 7 տուրում 13 գոլ չի հեղինակել:

Ռոնալդուն «Ատլետիկի» դեմ խաղում հեթ-տրիկ էր ձևակերպել:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լևանտեի» հետ:

Հիշեցնենք, որ մինչ այս, թիմերը հանդիպել են ևս 18 անգամ, որոնցից 15-ում մադրիդցիները հաղթել են, երկու խաղում պարտվել են, մեկ հանդիպում էլ ավարտել են ոչ-ոքի: