Ուրբաթ օրը հանցագործներն առևանգել և սպանել են մեքսիկացի հայտնի ինտերնետ-ակտիվիստուհի Մարիա դել Ռոսարիո Ֆուենտես Ռուբիոյին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Formula ռադիոն:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հայտնի բլոգեր և Twitter-ում միկրոբլոգի հեղինակն անհետացել է հոկտեմբերի 15-ին: Այնուհետև սպանված Ֆուենտեսի լուսանկարը հայտնվել է վերջինիս Twitter-ի միկրոբլոգում:
Մահացածը բժիշկ էր և զբաղվում էր թմրավաճառների դեմ պայքարով: Մոտ մեկ ամիս առաջ Ֆուենտեսի հասցեին սպառնալիքներ էին հնչել:
Փորձագետները կարծում են, որ առևանգումից հետո կնոջը կտտանքների են ենթարկել, և միայն ուրբաթ օրը սպանել: Ընդ որում, մահացածի լուսանկարները տեղադրվել են վերջինիս միկրոբլոգում, ամենայն հավանականությամբ՝ հենց մարդասպանների կողմից: