Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պատրաստ է պաշտոնաթող լինել այն դեպքում, եթե ապացուցվի, որ ինքը «քրդերի հանդեպ ատելության լեզու է օգտագործել»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Թուրքիայի մտավորականների հետ Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպման ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: Վարչապետի համոզմամբ' գործընթացի վրա բացասաբար են ազդել Քոբանիում ծավալված գործողությունները: Այդուհանդերձ նա հույս է հայտնել, որ մտավորականները ևս կլծվեն խնդրին և արդյունավետ գործունեություն կծավալեն: