Եվրամիության 28 երկրի պետությունների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհանդիպեն Բրյուսելում, որտեղ երկու օր շարունակ կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները և Ուկրաինային քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մի շարք հարցեր: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Ուկրաինայում տիրող ճգնաժամը չի լինի գագաթնաժողովի գլխավոր թեման: Հիմնականում, կքննարկվեն ներքին տնտեսական և Էբոլա համաճարակին վերաբերող խնդիրները:

 

ԵՄ անդամ երկրների առաջնորդները մտադիր են գնահատել Ուկրաինայի հարցով՝ Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը, ինչը հնարավորություն կտա խոսել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմի փոփոխության մասին: Սակայն այս հարցի շուրջ գագաթնաժողովի մասնակիցները գործնական որոշումներ չեն ընդունելու: