Մինսկի պայմանավորվածությունների կատարումը հեշտ չի ընթանում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Կիևի իշխանությունները շարունակում են ծանր սարքավորումներ օգտագործել՝ ոչնչացնելով Ուկրաինայի հարավ-արևելքում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները:
Լավրովի խոսքով՝ կարևոր է Ուկրաինայի հարավ-արևելքում առանձնացման գծի գործընթացի ապահովումը, ինչը հնարավորություն կտա կայուն հրադադարի ռեժիմ հաստատել: