Ականատեսները վկայում են, որ իրաքյան բեշմերգի ուժերը հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան հասել են Թուրքա, որպեսզի այնտեղից հատեն սիրիական սահմանը և օգնության հասնեն «Իսլամական պետության» դեմ կռվող քրդական ուժերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող օդանավն արդեն վայրէջք է կատարել Շանլուրֆա քաղաքում:
Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի խորհրդարանը որոշում էր ընդունել օգնել Սիրիայի քրդերին' ԻՊ-ի դեմ պայքարում: 150 զինվորներ կմտնեն Քոբանի:
Ավելի քան 40 օր շարունակվող բախումների զոհ է դարձել 800-ից ավելի մարդ, որոնցից 481-ն ԻՊ-ի անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով զոհվածները: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 1 80 հազարը փախուստի են դիմել դեպի Թուրքիա: