Միջազգային վճարային Master Card համակարգում Լեռնային Ղարաբաղի քաղաքները որպես Հայաստանի մի մասը ներկայացնելու փաստը զայրացրել է Ադրբեջանին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը ահազանգել է, որ Master Card-ի' տվյալ երկրի քաղաքները փնտրելու համար նախատեսված համակարգում Ստեփանակերտը, Շուշի ն և Արցախի մյուս քաղաքները գրանցված են որպես Հայաստանի քաղաքներ:

 

Լրատվամիջոցը նշում է, որ միաժամանակ այդ քաղաքներում հնարավոր է օգտվել տվյալ վճարային համակարգի ծառայություններից: