Լիբանանի Տրիպոլի և Աքքար քաղաքներում սիրիացի փախստականների ճամբարում նախորդ օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել, իսկ հոկտեմբերի 31-ին ձերբակալվածների թիվը գերազանցել 200-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամի ջոցները, հարավային մայրաքաղաք Սայդեում զինծառայողները կանխել են նախապատրաստվող ահաբեկչությունները: Բացի այդ, Ռաշայում բանակը ձերբակալել է 12 ապստամբների, ովքեր շարժվում էին դեպի սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Բեյթ Ջին գյուղ:

 

Լիբանանում իրավիճակը կրկին սրվել էր հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Տրիպոլիում երեք օր տևած բախումների զոհ էին դարձել 16 մարդ, որոնցը 11-ը զինվորականներ էին, իսկ 5-ը' քաղաքացիներ:

 

Կառավարությունը որոշում է ընդունել փոխհատուցել Տրիպոլիի այն բնակիչներին, ովքեր մեծ վնասներ են կրել բախումների պատճառով: Կառավարությունը որոշել է նրանց հատկացնել 30 միլիարդ լիրա: